Երկուշաբթի , 25 Մայիսի 2026

Մահափորձն Իրանի հե՞տ էր կապված․ Թրամփի առաջին արձագանքը

Մահափորձն Իրանի հե՞տ էր կապված․ Թրամփի առաջին արձագանքը

Sun, 26 Apr 2026 13:00:04 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է իր մասնակցությամբ ընթրիքի ժամանակ տեղի ունեցած միջադեպը։

Ի դեպ, կրակոցների արձակման հետ կապված միջադեպը տեղի է ունեցել Հիլթոն հյուրանոցում, այն նույն հյուրանոցում, որտեղ 1981 թվականին մահափորձ էր կատարվել ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ։

Թրամփը, մեկնաբանելով միջադեպը, կատակել է՝ նշելով, որ «չգիտեր, որ նախագահի աշխատանքնայնքան վտանգավոր է, հակառակ դեպքում չէր առաջադրվի»։ Նրա կարծիքով՝ շատերը նեղվում ենիր պաշտոնավարման ընթացքում ունեցած ձեռքբերումներից։
«Ես շատ բան եմ արել։ Մենք շատ բան ենք արել… Այժմ մենք ունենք աշխարհի ամենահաջողակ երկիրը։ Մենք փոխեցինք այս երկիրը։ Եվ կան շատ մարդիկ, որոնց դա դուր չի գալիս։ Կարծում եմ՝ հենց սա է պատճառը», – ասել է ԱՄՆ նախագահը լրագրողներին։

Լրագրողների հարցին՝ արդյոք միջադեպը կապված է Իրանի պատերազմի հետ, Թրամփը պատասխանել է, որ այդպես չի կարծում։

«Չեմ կարծում, բայց երբեք չես կարող վստահ լինել։ Մենք շատ բան կիմանանք։ Մեզ մոտ աշխատում են աշխարհի լավագույն մասնագետները, և մենք շատ բան կպարզենք», – նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աշխարհում կրկնապատկվել է

Հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանց թիվն աշխարհում կրկնապատկվել է Sun, 24 May 2026 13:00:33 +0400 Հոգեկան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով