Ինչ կապ ուներ Պուտինի հայտարարությունը Վազգենի խափանման միջոցի հետ

Ինչ կապ ուներ Պուտինի հայտարարությունը Վազգենի խափանման միջոցի հետ

Thu, 02 Apr 2026 21:19:23 +0400


Երևանի քրեական դատարանի Ավանի նստավայրում (դատավոր՝ Մանվել Շահվերդյան) այսօր «Իմնեմնիմի» podcast-ի հեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի գործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոցը փոխվեց` նրան տնային կալանք սահմանեցին, վարչական վերահսկողությամբ:

Փաստաբան, այս գործով մեղադրյալների պաշտպան Արսեն Բաբայանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց. «Ես ակնկալում էի, որ վարչական հսկողություն կկիրառվի․ դատարանը ընտրեց ոսկե միջինը՝ տնային կալանք կիրառեց, որն ավելի խիստ խափանման միջոց է, բայց մի առավելություն կա՝ հաղորդակցման արգելք չի նախատեսվում, միակ սահմանափակումը, որ կիրառվեց, դա հանրային խոսքի սահմանափակումն է։ Այսինքն՝ կարող է հյուրեր ընդունել, հեռախոսազանգեր իրականացնել, ինտերնետից օգտվել, բայց, օրինակ, Ֆեյսբուքում որևէ գրառում անել չի կարող»,- ասաց փաստաբանը։

Ի դեպ ապրիլի 1-ին, երբ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Մոսկվա, Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ, ՌԴ նախագահը հայտարարել էր, որ իրենց համար ցանկալի չէ ՌԴ քաղաքացիներին Հայաստանում բանտարկված տեսնելը:

Նշենք, որ Վազգեն Սաղաթելյանը ՌԴ քաղաքացի է: Բոլորը, չգիտես ինչու, այդ խոսքը Սամվել Կարապետյանին էին վերագրել, բայց փաստացի Վազգենը ևս ՌԴ քաղաքացի է, ընդ որում` միայն ՌԴ քաղաքացի:

Փաստաբան Արսեն Բաբայանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով նաև այս թեմային, ասաց. «Ես չգիտեմ, թե Պուտինի խոսքը կոնկրետ ում էր ուղղված, սակայն, Վազգենն, այո, ՌԴ քաղաքացի է, ի դեպ, եթե հարցին նայենք այս տրամաբանության մեջ, ապա Վազգեն Սաղաթելյանը Հայաստանում միակ քաղաքացին է, ով մինչ այս պահը բանտային կալանքում էր գտնվում»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան

Վազգենը լավ է, ամուր և առողջ, ջերմ ողջույններն եմ փոխանցում․ փաստաբան Wed, 01 Apr 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով