Դժբախտ պատահար Երևանում․ երիտասարդներ են խեղդվել

Դժբախտ պատահար Երևանում․ երիտասարդներ են խեղդվել

Sat, 04 Apr 2026 11:00:20 +0400


«Հրապարակ»-ի տեղեկություններով այսօր վաղ առավոտյան Երևանում երկու ընկերներից մեկը ջրամբարն է ընկել, իսկ մյուսը փորձել է օգնել, արդյունքում երկուսն էլ խեղդվել են։

Մեր տեղեկությունը հաստատեցին ՆԳՆ-ից հայտնելով․ «Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։

Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղձ եղած երկու քաղաքացիների մարմինները»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երևանում բախվել են թիվ 14 և 46 երթուղային ավտոբուսները. փշրվել են ապակիները․ լուսանկարներ

Երևանում բախվել են թիվ 14 և 46 երթուղային ավտոբուսները. փշրվել են ապակիները․ լուսանկարներ Tue, 26 …