Չորեքշաբթի , 8 Ապրիլի 2026

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Ակբա բանկը և ամերիկյան Interactive Brokers-ը համաձայնագիր են ստորագրել

Wed, 08 Apr 2026 12:36:20 +0400


Ակբա բանկը և համաշխարհային հեղինակություն ունեցող օնլայն բրոքերային հարթակներից մեկը՝ ամերիկյան Interactive Brokers-ը, ստորագրել են համաձայնագիր, որի արդյունքում Interactive Brokers-ի ծառայությունները Հայաստանում հասանելի են դարձել Ակբա բանկի միջոցով։

Այսուհետ acba digital հավելվածով ՀՀ քաղաքացի և ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներն հնարավորություն ունեն առանց մասնաճյուղ այցելելու բացել միջազգային արժեթղթային հաշիվ, համալրել այն և իրականացնել արժեթղթերի առք ու վաճառք՝ աշխարհի առաջատար ֆինանսական շուկաներում։ Interactive Brokers-ի ներդրումային հարթակում acba digital-ի օգտատերերին հասանելի են ամերիկյան, եվրոպական և ասիական շուկաներում ցուցակված բաժնետոմսերը, պարտատոմսերն ու *ETF-ները։
Նոր ներդրումային հարթակի կարևոր առավելություններից է նաև հաշվի համալրման և գումարի դուրսբերման հնարավորությունը՝ ակնթարթորեն և առանց միջնորդավճարի, ինչը ապահովում է առավել հարմարավետ և արագ ներդրումային փորձառություն։
Interactive Brokers-ն առաջարկում է նաև բազմաթիվ վերլուծական գործիքներ՝ ներդրումային որոշումների կայացումն առավել արդյունավետ դարձնելու համար։

Գործարքների իրականացման պայմանները.

• Ամերիկյան շուկայում յուրաքանչյուր արժեթղթի/բաժնետոմսի համար` 0.01 ԱՄՆ դոլար, նվազագույնը՝ 4 ԱՄՆ դոլար,
• Եվրոպական շուկայում յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ 4 եվրո,
• Ասիական շուկայում, օրինակ՝ Չինաստան, յուրաքանչյուր գործարքի համար` 0.1%, նվազագույնը՝ 40 HKD։

Ակբա բանկը շարունակում է զարգացնել իր թվային լուծումները՝ հաճախորդներին առաջարկելով ժամանակակից և արդյունավետ ֆինանսական գործիքներ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան։ Միջազգային ներդրումային գործիքի ներդրմամբ Ակբա բանկը միտված է ձևավորելու վստահելի, ապահով և տեխնոլոգիական միջավայր, որտեղ ներդրումները միջազգային շուկաներում դառնում են հասանելի, պարզ և արագ՝ առանց բանկ այցելելու անհրաժեշտության։

*ETF-ները ներդրումային «զամբյուղներ» են, որոնք հնարավորություն են տալիս մեկ գործարքով ներդրում կատարել միանգամից բազմաթիվ առաջատար ընկերությունների բաժնետոմսերում կամ այլ ակտիվներում՝ նվազեցնելով ռիսկերը։

Interactive Brokers-ը հիմնադրվել է 1978 թվականին և համաշխարհային մակարդակում համարվում է ոլորտի առաջատարներից մեկը։
Interactive Brokers-ը չի ուղղորդում կամ առաջարկում որևէ բրոքերային ընկերության, երրորդ կողմի ֆինանսական խորհրդատուներին կամ հեջ ֆոնդերին՝ ներառյալ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ին։ Interactive Brokers-ը «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ի գործընկեր կամ դուստր ձեռնարկությունը չէ։ Interactive Brokers-ը հաճախորդներին մատուցում է գործարքների կատարման և քլիրինգային ծառայություններ: Այստեղ ներկայացվող ոչ մի տեղեկատվություն չի կարող համարվել Interactive Brokers-ի կողմից որևէ արժեթուղթ կամ ֆինանսական գործիք գնելու, վաճառելու, պահելու կամ որևէ կոնկրետ ներդրումային ռազմավարության մեջ ներգրավվելու առաջարկություն: Interactive Brokers-ի մասին լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.interactivebrokers.com կայք
։

Ակբա բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Թրամփը քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը

Թրամփը քննարկում է ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ից դուրս բերելու հնարավորությունը Sun, 05 Apr 2026 22:30:50 +0400 ՆԱՏՕ-ն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով