Մեկին աղջիկ ես տալիս, չես ասում, չէ՞, ի՞նչ ես անելու, հարցնում ես՝ ի՞նչ ես արել
Wed, 08 Apr 2026 14:43:36 +0400

«Հասարակ բան։ Երբ մարդ մեկին իր հիմնարկություն աշխատանքի է վերցնում, հարցնում է՝ ի՞նչ ես արել, ինչ հաջողություններ ունես արձանագրված և այլն։ Հասարակ բան, մեկին աղջիկ ես տալիս, չես ասում, չէ՞, ի՞նչ ես անելու, հարցնում ես՝ ի՞նչ ես արել։ Հիմա երկիրը ինչ-որ իշխանության ես տալիս, բա մի հատ չհարցնե՞նք՝ ով ինչ է արել»,- այս մասին քիչ առաջ «Ինչպիսի սոցիալ-տնտեսական պայմաններ է առաջարկում «Հայաստան» դաշինքը» խորագրով միջոցառման ժամանակ հայտարարել է ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր