Կզրկվեն 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումից
Sat, 11 Apr 2026 20:00:36 +0400

Եվրամիությունը հնարավոր է զրկի Սերբիային մինչեւ 1,5 միլիարդ դոլարի ֆինանսավորումից՝ Ռուսաստանի հանդեպ ունեցած վերաբերմունքի պատճառով։ Այս մասին հայտնում է Politico պարբերականը։ Համաձայն հրապարակման, 2014-ին գործարկվել է Սերբիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացը։ Հետեւաբար՝ Բելգրադն իրավունք ունի ստանալու դրամաշնորհներ եւ ֆինանսական հատկացումներ՝ իրավական բարեփոխումների իրականացման համար։ Սակայն Սերբիայի եւ Ռուսաստանի սերտ հարաբերությունները դարձել են պատճառ, որպեսզի Եվրահանձնաժողովը կոշտացնի իր դիրքորոշումը Բելգրադի հանդեպ։ Բրյուսելը յուրաքանչյուր հատկացումից հետո մանրակրկիտ ստուգումներ է անցկացնում, թե որքան նպատակային են ծախսվել հատկացված միջոցները։ Բելգրադում հույս ունեն, որ բանը չի հասնի ֆինանսավորման դադարեցմանը եւ բանակցությունները Բրյուսելի հետ արդյունք կտան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր