Երկուշաբթի , 13 Ապրիլի 2026

Հերթը հասավ սպորտին

Հերթը հասավ սպորտին

Mon, 13 Apr 2026 15:45:37 +0400


Հայաստանում ստեղծված կառավարման նոր պրակտիկայով դատարաններով են ամեն ինչ որոշում։ Դատարաններով Սրբազան են նշանակում, դատարաններով թեմի առաջնորդ են նշանակում, դատարաններով կարգալույծ եղած հոգևորականներին են վերականգնում, հիմա էլ դատարաններով սպորտն են կառավարում։ Հերթական աբսուրդ իրավական գործընթացն է տեղի ունենում։

Ծանրամարտի ֆեդերացիան դիմել է դատարան՝ պահանջելով 2025թ. սեպտեմբերի 9-ից դադարած ճանաչել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և վերստուգիչ հանձնաժողովի անդամների լիազորությունները։ Սրան կարելի էր վերաբերել որպես ընթացիկ իրավական գործընթացի, եթե չլիներ մի շատ կարևոր հանգամանք՝ Ծանրամարտի ֆեդերացիան գլխավորում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարը։

Պետական բարձրաստիճան պաշտոնատար անձը, ըստ էության, միջամտում է հասարակական կազմակերպության գործունեությանը։ Ավելին, դատելով դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցից, նույնիսկ ենթադրությունների տեղիք չի մնում դատարանի նկատմամբ հնարավոր ճնշման հարցում։ Հերթական անգամ անձնական ամբիցիաներն ու քաղաքական հաշվեհարդարը բարձր է դասվում մեր երկրի հեղինակությունից։ Սա բերելու է լուրջ միջազգային սկանդալի, որովհետև բարձրաստիճան պետական պաշտոնյան, օգտագործելով իրենց կողմից կառավարելի դատարանները, միջամտում է Օլիմպիական կոմիտեի աշխատանքներին։
Մնում է հուսալ, որ կգտնվեն ավելի օբյեկտիվ դատավորներ, որոնք չեն տրվի շանտաժին և մեր երկրի շահն ավելի բարձր կդասեն մանր խմորումներից։

Էլինար Վարդանյան
ՀՀ ԱԺ պատգամավոր
Այլընտրանքային նախագծեր խումբ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով