Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ

Եվրոպային տնտեսական դժվարություններ են սպասվում․ Քրիստին Լագարդ

Thu, 16 Apr 2026 23:30:42 +0400


Եվրագոտու տնտեսությունը շեղվել է Եվրոպական կենտրոնական բանկի բազային կանխատեսումից։ Պատճառը՝ էներգակիրների թանկացումն է։ Այս իրավիճակում, Եվրոպային սպասում են տնտեսական դժվարություններ։ Այս մասին հայտարարել է Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Քրիստին Լագարդը։ Համաձայն Bloomberg պարբերականի, Լագարդը զգուշացրել է, որ ներկայումս եվրոպական տնտեսությունը հայտնվել է բազային կանխատեսված եւ անբարենպաստ սցենարների սահմանագծին։ Բարձրաստիճան պաշտոնյան նշել է նաեւ, որ ասվածը չի նշանակում, թե պետք է իրականացվի քաղաքականության խստացում։

Համաձայն ներկայացված վիճակագրության, ավելի քան վեց շաբաթ տեւած էսկալացիան Մերձավոր Արեւելքում եւ էներգակիրների թանկացումը հանգեցրել է նրան, որ ինֆլյացիան Եվրոպայում արագանա 2 տոկոսով։ Լագարդը նաեւ ասել է, որ Եվրոպական կենտրոնական բանկը գործելու է ըստ իրավիճակի։ Հնարավոր է, որ վատագույն դեպքում ինֆլյացիան հասնի 4,2-6տոկոսի։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ

Քաղաքականապես միամիտ-անմեղսունակներին տեղեկացնեմ Wed, 15 Apr 2026 13:45:47 +0400 Նկատել եմ ևս մեկ կարևոր առանձնահատկություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով