Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը

Կա՛մ Նիկոլը վարչապետ, կա՛մ Հայաստանը

Fri, 17 Apr 2026 16:45:16 +0400


Զարմանալի է, բայց մենք չէինք գիտակցում, թե Նիկոլի կողմից ինչ է նկատի առնվում «ավելի մեծ ինքնիշխանություն» արտահայտության ներքո: Կարծում էինք, որ նկատի ունի Մոսկվայի հովանավորությունից ազատվելը: Որովհետև ինքն էլ անընդհատ դա էր շեշտադրում: Ու ասում էինք, որ իր վարչապետթյան տարիներին շատ ավելի մեծ կախման մեջ է ընկել հյուսիսային ոչ անմիջական հարևանից, քան դա առկա էր նախկինների օրոք: Ու այդ հարցում լսարանի մոտ պարտվում էինք, քանի որ մարդիկ տեսնում էին, որ ինքը կարող է հակաճառել ՌԴ նախագահ Պուտինին ու չպաստժվել դրա համար: Իսկ որ դրա տակ թաքնված էր ՌԴ նախագահ Պուտինի՝ Հայաստանի հետ հարաբերություններ չփչացնելու հանգամանքը՝ դա մարդկանց մեծ հաշվով ո՛չ հուզում է և ո՛չ էլ իրենք տեղյակ են դրա մասին:

Բայց իրականությունը շատ ավելի տխուր է, քան կարող էր ենթադրվել: Իրականում Նիկոլի կողմից մեր ժողովրդին ասվում էր մի բան՝ մտքում ունենալով մեկ այլ բան: Ասվածը պատկերավոր ներկայացնելու համար դիմենք մեր ոչ հեռու անցյալին: Խորհրդային տարիներին մեր հանրապետությունում ծաղկող կոռուպցիայի, անարդարությունների և այլ մերժելի երևույթների հետ բախվելիս հայաստանցիները սովորաբար կա՛մ լռում էին և կա՛մ դիմում փողի ու ծանոթի օգնությանը: Իսկ եթե լռելը ծանր էր և առկա չէին փողն ու ծանոթը, մարդիկ դիմում էին Մոսկվա: Իսկ ծայրահեղ դեպքերում ոչ թե կուսակցության կենտրոնական մարմիններին, այլ, չզարմանաք, սովետական պետության առաջնորդ Լենինի դամբարանին: Իսկ այդ դիմումները մեծ մասամբ արձագանք էին ստանում: Բնականաբար, ոչ դամբարանից, այլ պետական համապատասխան կառույցներից: Եվ հիմնականում հարցելը լուծվում էին, քանի որ այդպես էր պահանջվում խորհրդային պետության գաղափարախոսության կողմից: Ընդ որում, նման նամակներ ուղարկվում էին ոչ միայն մեր հանրապետությունից, այլև ողջ մեծ երկրից:

Ինչպես երևում է, Նիկոլի երազած ինքնշխանությունը ոչ թե պետական ինքնշխանության մասին է, այլ այն պայմանավորված է Լենինի դամբարանի «վերահսկողությունից» ձերբազատվելու ցանկությամբ: Որպեսզի ինչ ապօրինի քայլ էլ չանի՝ չվախենա պատասխանատվությունից: Կարող են ասել, որ անկախության ձեռքբերումից հետ Մոսկվային փոխարինել են արևմտյան՝ հատկապես եվրոպական, պաշտոնական և ոչ պաշտոնական կառույցները: Բայց դրանք բոլորը կա՛մ անգործունակ են և կա՛մ կույր են, խուլ ու համր: Ու, հակառուսականությամբ պայմանավորված, Նիկոլին թիկունք կանգնելու մարմաջը նրանց թույլ չի տալիս ադեկվատ պատկերացում կազմելու հայաստանյան իրականության մասին: Իսկ եթե, այնուամենայնիվ, տեղյակ են, թե ինչ է կատարվում մեր երկրում, ապա առաջնորդվում են Նիկարագուայի նախագահ (դիկտատոր) Սոմոսայի մասին ամերիկյան հանրահայտ խոսքի տրամաբանությամբ: Ահա այն՝ «He may be a son of a bitch, but he’s our son of a bitch» (Նա կարող է լինել շան տղա, բայց մեր շան տղան): Իսկ Սոմոսան, որքան էլ անտանելի լիներ իր ժողովրդի համար, սեփական իշխանությունը պահպանելու նպատակով հայրենիքը մաս առ մաս չէր հանձնում թշնամուն: Հատկապես որ նման բնույթի հարևան էլ չուներ:

Գրվածի համատեքստում ինչպես չհիշենք 2018 թվականի ապրիլյա օրերը՝ երբ դեռևս «դուխով» գրությամբ գլխարկից «դուխ» առած Նիկոլը հայտարարում էր, որ կա՛մ ինքը կլինի վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա: Այդ օրերի ոգևորության ֆոնին չգիտակցվեց, որ այդ խոսքը նրան մատուցվել էր որ թե Աստծո, այլ սատանայի կողմից: Չնայած վարչապետ կարգվելուց հետո ինքն իրեն Հիսուս Քրիստոս (մեղ՜ա, մեղա՜) էր պատկերացնում: ԵՎ այդ օրերի ԱԱԾ պետ Վանեցյանին հրահանգում էր փողոցներն ընկնել ու սատանաներ ձերբակալել: Ինքն իսկապես դարձավ վարչապետ, բայց այդ օրից նախկինների օրոք գոյություն ունոցող կիսանորմապ պետությունը վերածվեց աննորմալի: Ինչի առաջին ահազանգը «դատավոր կա՞, որ իմ ասածը չանի» միտքն էր՝ բարձրաձայնված գեներալ-գնդապետ, ՀԱՊԿ-ի այդ օրերի գլխավոր քարտուղարի պաշտոնը զբաղեցնող Յուրի Խաչատուրովի նկատմամբ իրականացված ապօրինի քրեական հետապնդման ժամանակ:

Եվ քանի որ սկզբը դրվել էր՝ հայոց պետականությունը բռնեց կործանման ուղին: Ինչը տեղի էր ունենում սկզբում հայրենասիրական կարգախոսների ներքով: Իսկ հետո, երբ դա դարձավ վտանգավոր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի համար, հակաադրբեջանական հայրենասիրությունը փոխարինվեց հակառուսական ինքնիշխանությամբ: Հատկապես որ 2022-ի գարնանից Ռուսաստանը դարձավ պակաս վտանգավոր ռուս-ուկրաինական պատերազմի արդյունքում: Ու դեն գցվեց ՌԴ նախագահի հովանավորությամբ ստորագրված եռակող հայտարարությունը՝ փոխարինվելով եվրոպկան ու հատկապես ֆրանսիական հովանավորությամբ: Իսկ երբ նախագահ Թրամփի օրոք ԱՄՆ-ի և Եվրամիության ջրերը դադարեցին մի առվով հոսել՝ կրկն փոխվեց հովանավորության սուբյեկտը: Ինչի արտահայտությունն Իլհամ Ալիևի կողմից երազած Զանգեզուրի միջանցքի իրականացումն էր ԹՐԻՓՓ անվան ներքո: Ինչը ոչ թե 99 տարով ապահովելու է Հայաստանի անկախությունը, ինչպես ներկայացնում է վարչապետի աթոռից կառչած անձը, այլ այդ տարիների ընթացքում ավարտին է հասցնելու արդեն որերորդ անգամ հայոց պետության վերացման գործը: Եվ հայոց պետականության աստիճանաբար վերացման հարցում արձանագրելու է իր նշանակալից դերը:
Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ 2026-ի հունիսի 7-ին հայաստանյան ընտրողները պետք է «ոչ» ասեն երբեմնի «դուխով» Նիկոլին, ում վարչապետությունը վերածվել է Հայաստանի գոյության ամենամեծ սպառնալիքի:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը` ընտրական կաշառք

«Վառեմ-մարեմ» շենքի վերակառուցումը` ընտրական կաշառք Fri, 17 Apr 2026 16:15:17 +0400 Գյումրիի ամենահայտնի պատմական կառույցներից …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով