Երկուշաբթի , 20 Ապրիլի 2026

Փաշինյանը «սիգնալով» ներխուժեց Գյումրի. հրապարակը դատարկ է

Փաշինյանը «սիգնալով» ներխուժեց Գյումրի. հրապարակը դատարկ է

Sun, 19 Apr 2026 12:02:08 +0400


Ինչպես հայտնի է, այսօր Նիկոլ Փաշինյանն ավտոերթ էր կազմակերպել հյուսիս-հարավ մայրուղով՝ ուղևորվելով դեպի Գյումրի, որտեղ Վարդանանց հրապարակում նախատեսված է համերգ, անձամբ թմբուկ է զարկելու։

Չնայած այն հանգամանքին, որ բեմահարթակը մի քանի օր է՝ արդեն պատրաստ է, իրավիճակը տեղում սպասվածից տարբերվում է։Նկատենք, որ Փաշինյանի՝ Գյումրի մուտքը, անցավ անաղմուկ, մինչ նա սիգնալ տալով ողջնում էր աջ ու ձախ, նրան դիմավորեցին ընդամենը մի քանի ոստիկան։ Այս պահին Վարդանանց հրապարակում գրեթե մարդ չկա․ տարածքում նկատվում են միայն մի քանի ոստիկաններ, իսկ քաղաքացիներ չկան։ Գյումրիում անձրև է, երկինքը մռայլ է, ինչը նույնպես ազդում է միջոցառման ընդհանուր մթնոլորտի վրա։

Ի դեպ, առավոտյան Գյումրու կայարանի տարածքից Սարիկ Մինասյանի գլխավորությամբ մոտ 50 ավտոմեքենա էր ուղևորվել` միանալու Փաշինյանի ավտոերթին։ Մոտավոր հաշվարկով՝ շուրջ 100 քաղաքացի էր մեկնել նրան ընդառաջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գյումրիում փողոցները փակել են

Գյումրիում փողոցները փակել են Sun, 19 Apr 2026 10:17:18 +0400 Վաղ առավոտից հազարավոր ոստիկանական մեքենաներ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով