Մեր ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունն էլ է եղել

Մեր ազգի նկատմամբ երկրորդ ցեղասպանությունն էլ է եղել

Fri, 24 Apr 2026 14:15:18 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գնահատականները վաղուց արդեն ձևավորված և գիտականորեն հիմնավորված են, և որևէ պաշտոնյա չի կարող դրանց նոր մեկնաբանություն տալ։

Նրա խոսքով՝ ցեղասպանության փաստը հաստատված է երկար տարիների գիտական ուսումնասիրություններով և ճանաչված է բազմաթիվ երկրների կողմից՝ որպես պատմական իրողություն և մարդկության դեմ կատարված ծանր հանցագործություն։

Մելոյանը նաև նշել է, որ իր գնահատմամբ՝ վերջին տարիների իրադարձությունները, մասնավորապես Արցախի հայաթափումը, կրում են ծանր հետևանքներ և պարունակում են ցեղասպանության որոշ հատկանիշներ։ Նրա կարծիքով՝ արցախցիների բռնի տեղահանումը կարելի է դիտարկել որպես նոր ողբերգական դրսևորում հայ ժողովրդի նկատմամբ։

Նա ընդգծել է, որ այս հարցերի շուրջ քաղաքական մոտեցումները չպետք է փոխեն պատմական փաստերի բովանդակությունը, իսկ հասարակությունը պետք է պահպանի հիշողությունը և գնահատի տեղի ունեցած իրադարձությունները։

Արցախի հայաթափումը ևս ուներ ցեղասպանության տարրեր, և կարելի է արցախցիների բռնի տեղահանումը ևս որակել որպես երկրորդ ցեղասպանություն մեր ազգի նկատմամբ»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գալ, կերուխում անել ու տանտերերին չհարցնել՝ ո՞նց եք, ընդունելի չէ

Գալ, կերուխում անել ու տանտերերին չհարցնել՝ ո՞նց եք, ընդունելի չէ Wed, 29 Apr 2026 13:11:44 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով