Որտեղ են հանգրվանելու եվրոպացի առաջնորդները

Որտեղ են հանգրվանելու եվրոպացի առաջնորդները

Sun, 03 May 2026 16:15:39 +0400


Երևանը պատրաստվում է ԵՄ գագաթաժողովին: Արդեն սկսել են ժամանել Եվրոպական երկրների պատվիրակությունները:

Նրանք երկու օր կլինեն Հայաստանում:

Գագաթաժողովի հիմնական նիստերը կընթանան Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամալիրում: Գագաթաժողովի պատճառով երկու օր շարունակ մայրաքաղաքը գրեթե կաթվածահար վիճակում է լինելու` մեծ թվով փողոցներ փակ կլինեն:

Մեր տեղեկություններով, ժամանող նախագահներն ու վարչապետները հանգրվանում են «Ալեքսանդր», «Մարիոթ» և «Գոլդեն փելես» հյուրանոցներում:

Ամենուրեք ոստիկանական մեծ ուժեր են կուտակված: Կարմիր գորգեր, դրոշներ: 40-ից ավելի պատվիրակություն է ժամանելու, մայրաքաղաքի կենտրոնի հյուրանոցների մեծ մասը զբաղված են: Եվրոպական համայնքը փորձում է սրանով իր աջակցությունը հայտնել ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանին:

Մեր տեղեկություններով, գագաթաժողովի լուսաբանման համար լրատվամիջոցներից ոչ բոլորին է ԱԳՆ-ն հավատարմագրել

` մի մասի հայտերը մերժել են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար

Կիրանցեցի Գոհար Վարդանյանին հեռացրել են աշխատանքից ընտրությունների մասին գրառման համար Fri, 12 Jun 2026 23:41:41 …