Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Լավ ձեր` շուրջ երեք տարի հերթական ձախողած գործը ո՞նց եք կարողանում էսպես պաթոսով որպես հերթական հաղթական ձեռքբերում փաթաթել մեր վզին

Լավ ձեր` շուրջ երեք տարի հերթական ձախողած գործը ո՞նց եք կարողանում էսպես պաթոսով որպես հերթական հաղթական ձեռքբերում փաթաթել մեր վզին

Sun, 03 May 2026 16:17:17 +0400


Մեր իշխանություններից մի բան եմ ուզում սովորել, շատ եմ ուզում, նրանք դա անում են անթերի, կատարյալ ձևով, ֆենոմենալ հանճարեղությամբ։

Դա ցանկացած ձախողում հետագայում որպես ձեռքբերում կամ հաղթանակ ներկայացնելն է։ էս քանի օր է կենսաչափական անձնագրի թեման այնպես են ներկայացնում, որ դա Հայաստանի թերևս լավագույն ձեռքբերումներից մեկն է ու чуть ли Շենգենյան վիզային հավասար փաստաթուղթ է։

Ախպեր կենսաչափական անձնագրերը առնվազն 14 տարի առաջվանից թողարկվել են, ձեր իշխանության գալուց հետո Էն կարգի բարդակ վիճակ է եղել , որ սովորական թողարկումը կարծեմ 3 տարի առաջ չեք կարողացել կազմակերպել ու այդ ընթացքում ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ, այդ թվում նաև ես, էլ չենք կարողացել հանել, մանավանդ ինձ խիստ անհրաժեշտ է եղել` անձնական պատճառներով։

Լավ ձեր` շուրջ երեք տարի հերթական ձախողած գործը ո՞նց եք կարողանում էսպես պաթոսով որպես հերթական, հաղթական ձեռքբերում փաթաթել մեր վզին , ո՞նց …

Արթուր Մնացականյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վերջի սկիզբը

Վերջի սկիզբը Sun, 14 Jun 2026 16:45:48 +0400 Անցած ընտրություններով Նիկոլը զրոյացրեց բոլոր այն կարմիր …