Վիրավորների թվում երեխաներ կան․ ՌԴ-ն կրկին հարվածել է Ուկրաինային
Thu, 17 Sep 2026 10:00:08 +0400

Անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Կիևի, Օդեսայի և Կրոպիվնիցկիի վրա։
Կիևում Դնեպրովսկի շրջանում վնասվել են բնակելի շենք, պահեստներ և բենզալցակայան, հայտնել է քաղաքապետ Կլիչկոն։ Սվյատոշինսկի շրջանում հրթիռը հարվածել է ոչ բնակելի շենքի։ Վիրավորվել է տասներկու մարդ։
Օդեսայում վնասվել է 19-հարկանի շենք և մի քանի մասնավոր տներ, որոնցից մեկը ավերվել է։ Վիրավորվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Կրոպիվնիցկիում վնասվել է կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր