Հինգշաբթի , 7 Մայիսի 2026

Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան

Գործող կառավարիչը մեզ փորձում է հրել թուրքական հավակնությունների թակարդը․ Աբրահամյան

Mon, 04 May 2026 19:15:13 +0400


«Գործող ռեժիմի հակահայ քաղաքականության պայմաններում ճշմարտությունը եվրոպացի պատվիրակներին հնչեցվեց քաղաքի տարբեր հատվածներում կազմակերպված հավաքների և երթերի միջոցով։

Հանրապետականը դեռ մեկ ամիս առաջ էր հայտարարել, որ մեր ասելիքը վերաբերում է այն թեմաներին, որոնք նորմալ, ազգային կառավարության առկայության պայմաններում պետք է լինեին օրակարգային և առաջ քաշվեին եվրոպական համայնքի հերթական գագաթնաժողովում։

Թաքնվելով, կեղծելով և նեղանձնայինը առաջին պլան մղելով՝ չեն կարող խմբագրել Բաքվի բանտերում գտնվող հայերի ճակատագիրը, Արցախի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը, ՀՀ-ում քաղբանտարկյալների առկայությունը և հակաժողովրդավարական ռեժիմի կառուցումը։

Այնտեղ, որտեղ մեզ փորձում է հրել գործող կառավարիչը, ոչ թե եվրոպական արժեհամակարգն է, այլ թուրքական հավակնությունների թակարդը»։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գրառումը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար

Մայիսի 5-ին Կենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը կազմակերպվելու է հեռավար Sat, 02 May 2026 10:30:01 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով