Երեքշաբթի , 16 Հունիսի 2026

Վայնասունը շարունակվում է․ Բաքուն ՀՀ-ի մասին հայտարարություն է տարածել

Վայնասունը շարունակվում է․ Բաքուն ՀՀ-ի մասին հայտարարություն է տարածել

Sat, 02 May 2026 11:32:16 +0400


Միլլի Մեջլիսի (խորհրդարան) արտաքին միջամտության և հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի գործող հանձնաժողովը հայտարարություն է տարածել «հայամետ շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ իրականացվող տեղեկատվական արշավի վերաբերյալ»։

Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

«Հետաքննությունները ցույց են տվել, որ արշավն իրականացվում է նպատակասլաց և միասնական պատմության շուրջ՝ տարբեր երկրներում գործող հայկական լոբբիստական ​​կազմակերպությունների, որոշակի ազդեցություն և պաշտոններ զբաղեցնող օտարերկրյա քաղաքացիների և լրատվամիջոցների կողմից։

ԱՄՆ-ում, Եվրոպայում և Ռուսաստանում գործող հայկական լոբբիստական ​​կազմակերպությունները հատկապես ակտիվ են եղել արշավում։

Վերջին շաբաթվա ընթացքում X սոցիալական մեդիա հարթակում արշավի վերլուծությունը ցույց է տվել, որ ապատեղեկատվական արշավի շրջանակներում 130 տարբեր հաշիվների միջոցով կատարվել է ավելի քան 220 գրառում՝ ընդհանուր առմամբ մոտ մեկ միլիոն փոխազդեցությամբ (ռեակցիաներով)։

Հաղորդագրությունները հիմնականում տարածվել են հայազգի բլոգերների, հայկական լրատվական կայքերի, ինչպես նաև հայամետ օտարերկրյա բլոգերների և ակտիվիստների կողմից», – ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի խորհրդարանը նախօրեին որոշում է կայացրել խզել կապերը Եվրոպական խորհրդարանի հետ՝ հայամետ դիրքորոշման համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Տարիներ շարունակ վտանգի մասին ահազանգել են, բայց լուծում չի եղել. Փամբակում դեռ որոնում են քույրերին

Տարիներ շարունակ վտանգի մասին ահազանգել են, բայց լուծում չի եղել. Փամբակում դեռ որոնում են քույրերին …