Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

Բաքվի երեսպաշտություն․ իբր Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգել են

Բաքվի երեսպաշտություն․ իբր Ղազանչեցոց եկեղեցին վերանորոգել են

Sat, 02 May 2026 11:42:50 +0400


Օկուպացված Արցախում շարունակաբար հայկական եկեղեցիներն ու պատմամշակութային կոթողները ոչնչացնող Ադրբեջանի իշխանությունները նոր երեսպաշտություն են որդեգրել՝ մոլերեցնելով աշխարհին կամ իրենց ուղղված միջազգային հանրության քննադատությունների չափաբաժինը մեղմացնելով։

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը կիսվել է Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում այսօր օտարերկրյա դիվանագետների այցի ժամանակ արված լուսանկարներով, հայտնում են այդ երկրի ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ եկեղեցին վերականգնվել է իր նախնական ճարտարապետական ​​ոճին համապատասխան։

«Ադրբեջանի տարածքում գտնվող բոլոր օրինականորեն ճանաչված կառույցները, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական հուշարձանները պաշտպանված, պահպանված և վերականգնված են ազգային օրենսդրությանը համապատասխան»,- զառանցել է Ալիևի օգնականը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք

«Հրապարակ»․ Մեր «ախպերները» ջրի պակաս ունեն, Սեւանի կեսը պիտի հանձնենք Sat, 14 Nov 2026 11:45:13 …