Կիրակի , 15 Նոյեմբերի 2026

ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե՞ ժողովրդից թաքցնում է. Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանից ստացած պատասխանների մասին

ՀՀ իշխանությունն անտեղյա՞կ է, թե՞ ժողովրդից թաքցնում է. Մարիաննա Ղահրամանյանը՝ Մհեր Գրիգորյանից ստացած պատասխանների մասին

Sat, 14 Nov 2026 18:00:43 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիանն Ղահրամանյանը ստացել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին ուղղված TRIPP նախագծի, այն ներառող տարածքի, Սյունիքի մարզում սպասվող արտահերթ սահմանազատման վերաբերյալ գրավորած հարցերի պատասխանները։

«Նոյեմբերի 12-ին ստացված գրավոր պատասխանն ավելի է խորացնում մտահոգություններն ու հարցադրումները, որոնք կապված են ՀՀ ինքնիշխան տարածք հանդիսացող Սյունիքի մարզով Ադրբեջանին տրված անխոչընդոտ ճանապարհի և TRIPP նախագծի իրականացման անորոշությունների հետ»,-ընդգծում է ընդդիմադիր պատգամավորն ու մանրամասնում.

«Մհեր Գրիգորյանից ստացված պատասխանից կարելի է եզրահանգել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը վերածվում է TRIPP նախագծի ենթակառուցվածքային հարթակի, բայց որևէ հստակություն չկա, թե ինչ պայմաններով և ինչ իրավունքով։

Մհեր Գրիգորյանը, ըստ էության, հաստատում է մի կարևոր հանգամանք` TRIPP-ի իրականացման շուրջ գործընթաց կա, բայց Հայաստանի իշխանությունները չգիտեն կամ հանրությսնը չեն ներկայացնում, թե կոնկրետ ինչ տարածք է ընդգրկելու նախագիծը, որտեղով են անցնելու ճանապարհներն ու ինչ սահմաններով է այն իրականացվելու։

Ավելին՝ պատասխանի մեջ կա մի շատ կարևոր հակասություն։ Մի կողմից՝ իշխանության ներկայացուցիչը հրապարակային հայտարարություններում խոսում է Սյունիքում սահմանազատման արտահերթ փուլի հնարավորության, ճանապարհների ու երկաթուղու նախագծման աշխատանքների մեկնարկի մասին, մյուս կողմից՝ պաշտոնական գրավոր պատասխանում նշվում է, որ կոնկրետ տարածքների, ժամկետների և նախագծի իրականացման տարածքի վերաբերյալ որոշումներ դեռ չկան։

Քաղաքական առումով սա կարևոր է, որովհետև հանրությանը ներկայացվում են առաջիկա գործողությունների մասին հայտարարություններ, բայց գրավոր հարցմանն ի պատասխան, կառավարությունը չի կարողանում նշել նույնիսկ մոտավոր ժամկետ։

Չկա պատասխան նաև այն պարզ հարցին, թե Սյունիքի ո՞ր տարածքներում է լինելու սահմանազատումը։ Սա հատկապես կարևոր է, քանի որ խոսքը Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող մարզի մասին է, որտեղ կան օկուպացված տարածքներ և անվտանգության խնդիրներ։

Անպատասխան է մնում հարցը, թե ի՞նչ քարտեզների հիման վրա է իրականացվելու սահմանազատումը։ Այս հարցին բովանդակային պատասխան ընդհանրապես չի տրվել։ Փոխարենը հղում է կատարվել աշխատանքային ընթացակարգի 3.4-րդ կետին։

Հայաստանի համար ամենազգայուն հարցի պատասխանը, թե ե՞րբ են դուրս բերվելու ադրբեջանական զորքերը ՀՀ Սյունիքի մարզի ինքնիշխան տարածքներից ևս չի տրվում»։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին

Նարեկ Կարապետյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին Sat, 14 Nov 2026 19:26:34 +0400 Նա մտել է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով