Չորեքշաբթի , 18 Նոյեմբերի 2026

«Հրապարակ». «Պիլոտկան փոխել է»` միացել հեղափոխականներին

«Հրապարակ». «Պիլոտկան փոխել է»` միացել հեղափոխականներին

Fri, 05 Jun 2026 10:25:14 +0400


Սեւանի բնակիչները զարմացել են, որ Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմի նախկին քարտուղար Սուսաննա Խաչատրյանը Սեւանում նախընտրական քարոզչություն անող Նիկոլ Փաշինյանին գրկաբաց եւ անափ ուրախությամբ դիմավորել է` ողջագուրվել նրա հետ։ Սեւանցիներն ասում են, որ այդ կնոջ «լավ ապրելու» լավագույն շրջանը եղել է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիները, հիմա ջերմ ողջագուրվում է Նիկոլ Փաշինյանի հետ, նրա ասում՝ «ցավդ տանեմ»։

Ս․ Խաչատրյանը խորհրդային տարիներից եղել է ղեկավար պաշտոններում՝ Սեւանի քաղխորհրդի գործկոմի քարտուղար, հետո՝ 1990-ականների երկրորդ կեսին, 2000-ականներին՝ քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար։ Նախկիններից ամենանախկին Սուսաննա Խաչատրյանը, սեւանցիների խոսքով` «պիլոտկան փոխել է», անցել հեղափոխականների կողմը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան

«Փակել ատոմակայանը, հույսը դնել Ադրբեջանից եկող հոսանքի վրա․ «խաղաղության» հերթական նախապայմանը»․ Խաչատրյան Sat, 31 Oct …