Երեքշաբթի , 3 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին

«Հրապարակ»․ Մարզպետից՝ համայնքապետի աթոռին

Tue, 03 Nov 2026 10:25:57 +0400


Նոյեմբերի 29-ին Հայաստանի 10 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու: Այս անգամ եւս ընդդիմությունը բավականին պասիվ է գտնվել՝ 10 համայնքից 5-ում միակ առաջադրված ուժը «Քաղպայմանագիրն» է: Մեծամորում ՏԻՄ ընտրություններում կպայքարեն ՀՅԴ եւ ՔՊ կուսակցությունները: ՔՊ ցուցակում են ընդգրկվել համայնքի ղեկավարի տեղակալ, վարչական ղեկավարներ, նախկինում քրեական գործերով անցնող անձինք, անգամ Արմավիրի մարզպետ Վահրամ Խաչատրյանն է նախընտրական ցուցակում հանգրվանել: Հայտնի է, որ մարզպետների լիազորություններն արդեն իսկ հիմնավորապես կրճատվել են, իսկ 2 տարուց առհասարակ այդ ինստիտուտը վերանալու է, ուստի մարզպետներն արդեն տաքուկ տեղեր են փնտրում։ Մի քանիսը խորհրդարան մտան, մյուսները համայնքապետեր են առաջադրվում, այլ պաշտոնների անցնում։

Մարզպետ Վահրամ Խաչատրյանը եւս ցանկանում է իր հետագա պաշտոնավարման հարցը լուծել՝ վերադառնալով «հին տաշտակին»՝ համայնքապետի աթոռին: Սակայն համայնքապետի պաշտոնն այժմ արդեն խոշորացված է, լայն լծակներ ունի եւ գրեթե մարզպետին համարժեք ազդեցություն։ Նախկինում ՀՀԿ անդամ Վահրամ Խաչատրյանը 2015-21թթ. եղել է Նորապատ համայնքի ղեկավարը։ Իշխանափոխության օրերին՝ 18-ին, նա արագ ճամբարափոխ է եղել՝ հրաժարվել ՀՀԿ-ից եւ դարձել ՔՊ-ական: 2021 թվականին Խաչատրյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ, ապա՝ Մեծամոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար։ Նույն տարվա դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ընտրվել է Մեծամորի համայնքապետ։ Իսկ 2025 թվականի սեպտեմբերի 4-ին, կառավարության որոշմամբ, նշանակվել է Արմավիրի մարզպետ։ Մարզպետ աշխատած 4 տարիների ընթացքում Խաչատրյանի գործունեության հետ կապված մեծ թվով քննադատական հրապարակումներ են եղել։ Իսկ վերջին շրջանում հրապարակումներ եղան այն մասին, թե ինչպես է նա ընտրություններից առաջ ճնշումներ գործադրում պետական հիմնարկների աշխատողների, հատկապես՝ մարզի դպրոցների եւ մանկապարտեզների աշ­խա­տողների վրա, ցուցակներ պահանջում։ Ինչպես նաեւ՝ մարզի դպրոցների փառքի անկյունները հեռացնելու հրահանգ իջեցնում, որի արդյունքում տնօրեններից մեկը դիմում գրեց-հեռացավ: Պատկերացնում ենք, թե ինչ մեթոդներով է նա կազմակերպելու սեփական ընտրությունը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ

«Հրապարակ»․ Փաշինյանը մի խնդիր է դրել` քանդել պետությունը մինչեւ վերջ Tue, 03 Nov 2026 09:45:25 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով