Կիրակի , 22 Նոյեմբերի 2026

Կատակով իր աշխատակազմի ղեկավարին առաջարկել է մասնակցել ընտրություններին

Կատակով իր աշխատակազմի ղեկավարին առաջարկել է մասնակցել ընտրություններին

Sun, 22 Nov 2026 22:00:17 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կատակով ասել է, որ իր աշխատակազմի ղեկավար Սթիվեն Միլերը հանդիսանում է աշխարհի ամենահզոր մարդը եւ առաջարկել է մասնակցել նախագահական առաջիկա ընտրություններին։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է իր նստավայրում լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ համեմատելով Միլերին փոխնախագահ Ջեյ Դի Վենսի եւ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նա նկատել է, որ պարզվում է, Միլերը ավելի լավ աշխատող է եւ ավելի հզոր, քան Վենսն ու Ռուբիոն։Նշենք, որ Սթիվեն Միլերը հանդիսանում է Թրամփի ամենից մոտ համախոհներից մեկը։ Նա Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Սյուզան Վայլսին, ով եւս համարվում էր Թրամփի ամենից հավատարիմ գործակիցներից մեկը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ

Ով է ընտրվել Նկարիչների միության նախագահ Sat, 21 Nov 2026 18:10:19 +0400 Այսօր կինոյի տան …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով