Չորեքշաբթի , 2 Սեպտեմբերի 2026

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից

Միքայել Արզումյանն ազատ է արձակվել նաեւ տնային կալանքից

Tue, 01 Sep 2026 19:47:17 +0400


Երեք տարի` 2022 թվականից սկսած Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը` Միշկոն, կալանավորված էր: 2025-ի հոկտեմբերի 28-ին բանտային կալանքը փոխարինվեց տնային կալանքով և 30 միլիոն դրամ գրավով։ «Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ավելի քան 10 ամիս տնային կալանքի տակ գտնվելուց հետո դատարանը վերջերս Արզումանյանի խափանման միջոցը փոխել է վարչական հսկողությամբ։ Սա նշանակում է, որ նա այլեւս ազատության մեջ է, բայց շաբաթը մեկ անգամ պետք է ներկայանա Պրոբացիայի ծառայություն, որ վերահսկողության տակ գտնվի:

Ավելի վաղ մենք գրել էինք, որ պաշտպանական կողմը միջնորդություններ էր ներկայացնում տնային կալանքը փոխարինել ազատությունը չսահմանափակող այլ խափանման միջոցներով, սակայն դրանք մերժվում էին։
Հիշեցնենք, որ Արզումանյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Շուշիի պաշտպանության և Թալիշի ուղղությամբ ենթադրյալ անփութության համար։ Ըստ մեղադրանքի՝ նրա գործողությունների հետևանքով հակառակորդին հաջողվել է վերահսկողության տակ վերցնել Շուշին։ Գեներալը մեղադրանքը չի ընդունում։ Միաժամանակ, Շուշիի դրվագով անցել է հանցանքի վաղեմության ժամկետը, ինչը նշանակում է, որ անգամ մեղավոր ճանաչվելու դեպքում այդ դրվագով նա չի կարող ազատազրկվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց

Վեհափառը հրաժարվել է ծննդյան օրը նշելուց, Միքայել Սրբազանը` զարդեր կրելուց Fri, 21 Aug 2026 09:30:32 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով