Հինգշաբթի , 15 Հոկտեմբերի 2026

Ախտանշան, որ նախազգուշացնում է ինֆարկտի ռիսկի մասին

Ախտանշան, որ նախազգուշացնում է ինֆարկտի ռիսկի մասին

Tue, 01 Sep 2026 20:00:28 +0400


Ռուս սրտաբան Անաստասիա Սլիզովան ասում է, որ ինֆարկտը հազվադեպ է բացարձակ աննկատ տեղի ունենում։ Ըստ նրա, նախազգուշացնող նշաններից է այն, որ մարդը դժվարությամբ է սկսում հաղթահարել իր համար մինչ այդ սովորական հանդիսացող ծանրությունները։ Նա ընդգծել է, որ եթե մարդը նախկինում հանգիստ կարողացել է քայլել մի քանի կիլոմետր, ու հանկարծ այժմ շնչարգելություն է ունենում նույն ճանապարհն անցնելիս, կամ թուլություն եւ դիսկոմֆորտ կրծքավանդակի շրջանում՝ նույնիսկ փոքր զբոսանքի ժամանակ, ապա արդեն դա պատճառ է, որպեսզի նա անցնի համապատասխան բուժզննում։

«Հաճախ է պատահում, որ ինֆարկտ ստանալուց մի քանի օր առաջ մարդու մոտ անբացատրելի հոգնածություն, կոտրվածության զգացողություն, աշխատունակության կտրուկ անկում է լինում։ Դա հատկապես կարող է պատահել կանանց կամ տարեց մարդկանց մոտ»,- նշել է մասնագետը։ Նախազգուշացնող ախտանշան է համարվում նաեւ առանց լուրջ պատճառի շնչարգելությունը, հաճախակիացող սրտի բաբախյունը, սառը քրտինքի առաջանալը, գլխապտույտը կամ անակնկալ թուլությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը

Արամ Ա Վեհափառը կարևորել է Լիբանանի ներքին միասնականության պահպանումը Thu, 15 Oct 2026 22:12:35 +0400 …