Գիրքը գրադարանին է հետ վերադարձվել 132 տարի անց
Sat, 19 Sep 2026 22:00:11 +0400

Միացյալ Նահանգներում ընթերցողներից մեկը գրադարանին է վերադարձրել իր ընտանիքի անդամի կողմից վերցված մի ամսագիր, որը գրադարանից վերցվել է 132 տարի առաջ։ Նա դա արել է այն բանից հետո, երբ իմացել է, որ ժամկետանց գրքի պատճառով ենթարկվել են տուգանքի։ Դեպքը տեղի է ունեցել Նյու Հեմփշիր նահանգի Կոնկորդ քաղաքի հանրային գրադարանում։ Համաձայն հրապարակումների, գրադարանի աշխատակիցները ստացել են The Century Illustrated Monthly Magazine ամսագրի 1894 թվականի սեպտեմբերի համարը, որը վերցվել էր գրադարանից հենց այդ ժամանակ՝ 1894 թվականին։ Ժամկետն անցել է 48 220 օր կամ 132 տարի։ Եթե գրադարանն աշխատեր նախկինում եղած բավական խիստ կանոններով, ապա ընթերցողը պետք է վճարեր ոչ պակաս, քան 12055 դոլար տուգանք։ Սակայն գրադարանում որոշել են մորատորիում հայտարարել եւ ժամկետանց գրքերի վերադարձի համար տուգանքներ չգանձել։ Գրադարանի աշխատակիցները զարմացած են եղել, որ մորատորիում հայտարարելուց հետո վերադարձվել է 19-րդ դարի պարբերականի օրինակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր