Կիրակի , 11 Հոկտեմբերի 2026

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը

Արաքսյան 90-ականներն է հիշել, բաղրամյանցիները` իր անցյալը

Sat, 19 Sep 2026 21:45:36 +0400


Արդեն քանի օր է հանրությունը քննարկում է ՔՊ-ական նորաթուխ պատգամավոր Արաքսյա Վարդանյանին, որը ԱԺ ամբիոնից առաջին անգամ ելույթով հանդես եկավ, և դարձավ հայ հանրության քննարկման և ծաղրի առարկան: Վարդանյանն իր ելույթում խոսել էր 90-ականների ցրտի ու դժվարությունների մասին, իսկ վերջում թեև նշեց, որ իրեն ներելի է սխալվելը, քանի որ առաջին անգամ է երկրի թիվ մեկ ամբիոնից ելույթ ունենում, սակայն նրա մասին քննարկումները չեն դադարում, և նրա հայտնի խոսքերը սոցցանցերում մեմեր են դարձել:

Մենք գրել էինք, որ Արաքսյա Վարդանյանը հերթական ճամբարափոխներից է, Սամվել Բաբայանի թիմակիցն է եղել, նաև եղել է Փարաքարի ավագանիում ՔՊ խմբակցության անդամ, նա ծնվել է և մինչ օր բնակվում է Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում: Այս օրերին Բաղրամյանցիները մանրամասներ են պատմում նրա անցյալից: Օիինակ, պատմեցին, որ նա անցյալում մտերիմ հարաբերություններ է ունեցել ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանի` Շմայսի հետ, և մինչ Սամվել Բաբայանի թիմ գնալը աջակցել է ՀՀԿ-ին:

Պատմում են նաև, որ Բաբայանի թիմից նա հեռացվել է հայտնի բլոգերներից մեկին Բաբայանի մասին ինչ որ գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար: Շատ է քննարկվում նաև այն հանգամանքը, որ Արաքսյա Բաբայանը ՔՊ-ի 35-րդ համարն է եղել, Բաղրամյանում պնդում են, որ Արսեն Թորոսյանի «դաբրոյով» է նա այդ պատվավոր տեղը զբաղեցրել, մտերիմ է նաև Թորոսյանի հետ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի աշխատում

«Հրապարակ»․ «Ինձ սխալ եք հասկացել, ես դա նկատի չունեի» փաշինյանական մեթոդն արտաքին քաղաքականության մեջ չի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով