Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում

Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում

Sat, 19 Sep 2026 21:21:36 +0400


Այս տարվա հունվարին Շվեյցարիայի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Գուսան վարդապետ Ալճանյանը հայտարարություն արեց և միացավ 10 տիրադավ եպիսկոպոսներին, ապա հեռավար հարցազրույց տվեց Պետրոս Ղազարյանին, հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունը երկար սպասված էր և եկեղեցին ծանր վիճակում է, այն հարկավոր է բարեփոխել: Նա խոսում էր բարեվարքությունից, եկեղեցականների օրինավորությունից, պետության դեմ դուրս գալու անթույլատրելիությունից: Այսօր մեզ են տրամադրել կադրեր, տեսանյութ, թե ինչ ոգևորությամբ է շվեյցարական կազինոյում Գուսան վարդապետը խաղում:

Մոլեխաղերը, որ նույնիսկ աշխարհիկ մարդկանց շրջանում է համարվում արատ և մերժվում, եկեղեցու «բարենորոգիչները», փաստորեն, չեն մերժում և հավանաբար Վեհափառին ուզում էին հեռացնել, որ կազինոյում խաղալ քարոզեն իրենց հոտի անդամներին: Գուսան վարդապետը 26-ի հունվարի 7-ին Հ 1-ին տված հարցազրույցում ամոթանք էր տալիս Միքայել Աջապահյանին` իշխանություններին կոշտ քննադատելու համար, ասում էր` «սրբազան, նման պահվածքը պատիվ կբերե՞ հոգևորականին»: Թերևս նույն հարցը վերադարձնենք իրեն` վարդապետ, կազինոյում խաղալը պատիվ կբերե՞ հոգևորականին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով