Շաբաթ , 14 Նոյեմբերի 2026

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը

Վենսի դիրքորոշումը պառակտել է Թրամփի թիմը

Sat, 14 Nov 2026 20:30:08 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում մասնավոր զրույցներում դրական են գնահատել փոխնախագահ Վենսի հայտարարությունը այն մասին, որ Իրանի դեմ ռազմական հակամարտությունը ազդել է այն բանի վրա, որ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Հանրապետական կուսակցությունը պարտվել է։ Այս մասին հայտնում է CNN-ը։ Նրանք գոհունակությամբ նկատել են, որ Վենսը բարձրաձայնել է այն դիրքորոշումը, որը ունեն վարչակազմի շատ անդամներ, սակայն նախընտրել են այդ մասին պարզապես չխոսել։

Միաժամանակ, փոխնախագահի հայտարարությունները անակնկալի են բերել Թրամփի վարչակազմի այլ անդամների։ Նրանք էլ իրենց հերթին Ջեյ Դի Վենսի հայտարարությունները գնահատել են որպես Իրանական հակամարտությունից հեռավորություն պահելու փորձ՝ սեփական քաղաքական հեռանկարները պահպանելու համար։ Հայտարարությունները, որոնք արել է Վենսը, սոցկայքերում, փաստացիորեն որոշակիորեն պառակտում է մտցրել Թրամփի թիմում, եզրակացվում է հաղորդման մեջ։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց

Վե՞րջ պատերազմին․ Ռուբիոն կարևոր հայտարարություն արեց Sat, 14 Nov 2026 14:00:56 +0400 ԱՄՆ պետքարտուղար Մարկո …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով