Թուրքիան Հնդկաստանի համար վերածվում է ռազմավարական սպառնալիքի․ ԶԼՄ
Tue, 15 Sep 2026 14:30:10 +0400

Հնդկական «New Delhi Television» հեռուստաընկերության լրագրողը վերլուծական հոդված է հրապարակել Թուրքիա-Հնդկաստան, Ադրբեջան-Հնդկաստան և Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունների վերաբերյալ։
Հեղինակը, անդրադառնալով թուրք-հնդկական հարաբերություններին, նշել է, որ Թուրքիան Հնդկաստանի համար աստիճանաբար վերածվում է ռազմավարական սպառնալիքի և Հնդկաստանն անշուշտ, կփորձի օգտագործել այս իրավիճակն իր օգտին։ Ըստ հեղինակի՝ հնարավոր է, որ Հնդկաստանը փորձի Բաքվին հեռացնել «Թուրքիայի գրկից»։
Անդրադարձ է կատարվել «Մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգին։ Հեղինակն ընդգծել է, որ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը և Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը կարող են խզել Անկարա-Բաքու հարաբերությունները, հոդվածագրի կարծիքը մեջբերել է Ermenihaber-ը։
Խոսելով ադրբեջանա-հնդկական հարաբերություների մասին՝ հեղինակը հայտնել է, որ Հնդկաստանի համար Ադրբեջանն ունի կարևոր առևտրային նշանակություն և հավելել, որ Բաքուն «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի միջոցով կարևոր դիրք է զբաղեցնում Նյու Դելիի՝ Եվրասիայում կապակցվածության ապահովման տեսանկյունից։ Դրա հետ մեկտեղ նշվել է, որ Հնդկաստանին անհանգստացնում է Բաքվի և Պակիստանի մերձեցումը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր