Երեքշաբթի , 30 Հունիսի 2026

«Այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է»․ Կարապետյանը՝ փողոցային հնարավոր պայքարի մասին

«Այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է»․ Կարապետյանը՝ փողոցային հնարավոր պայքարի մասին

Tue, 30 Jun 2026 14:39:44 +0400


Քիչ առաջ լրագրողները «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանից հետաքրքրվել են, թե արդյոք պատրաստ են նաև դիտարկել փողոցով իշխանափոխության հասնելու տարբերակը։

«Նայեք։ Եթե մենք պահը գնահատենք ու հասկանանք, որ դրա անհրաժեշտությունը կա, իհարկե դա մենք կանենք։ Սակայն այսօր, այսօրվա դրությամբ, այս երկրում փողոցային միայն Փաշինյանն է։ Իսկ մենք շարժվում ենք, մենք գնում ենք օրենքով ու դիմել ենք Սահմանադրական դատարան»,- ասել է Կարապետյանը։

«Մենք անպայման պիտի սպասենք Սահմանադրական դատարանի որոշմանը, որից հետո արդեն կսկսենք մենք հաջորդ քայերը պլանավորել։ Հիմա, ասենք, ինչի համար նման քայլերի գնանք, եթե , օրինակ, հնարավոր է, որ Սահմանադրական դատարանը չեղյալ է համարում ընտրությունները։ Կամ էլ, հնարավոր է, երկրորդ փուլ ենք գնում»,- նշել է նա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՍԴ նախագահ․ Մինչև հուլիսի 4-ը պարտավոր ենք դա անել

ՍԴ նախագահ․ Մինչև հուլիսի 4-ը պարտավոր ենք դա անել Tue, 30 Jun 2026 13:08:19 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով