Ռուսաստանն ամբողջ գիշեր հետ է մղել Կիևի կատաղի գրոհները

Ռուսաստանն ամբողջ գիշեր հետ է մղել Կիևի կատաղի գրոհները

Tue, 02 Jun 2026 12:30:20 +0400


Ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերն այս գիշեր 148 ուկրաինական անօդաչու սարք են ոչնչացրել Ռուսաստանի տարածքում։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Անցած գիշերվա ընթացքում` հունիսի 1-ի ժամը 20։00-ից մինչև հունիսի 2-ի ժամը 7։00-ն, ՀՕՊ հերթապահ միջոցները 148 ուկրաինական անօդաչու թռչող սարք են ոչնչացրել Բելգորոդի, Բրյանսկի, Վոլգոգրադի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Սմոլենսկի մարզերի, Կրասնոդարի երկրամասի, Ղրիմի Հանրապետության տարածքներում և Ազովի ու Սև ծովերի ջրատարածքներում»,– ասված է հաղորդագրությունում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում

«Հրապարակ»․ ՊԵԿ-ում մինչև ուշ գիշեր Ծառուկյանի բիզնեսներն են ստուգում Wed, 08 Jul 2026 08:05:30 +0400 …