Երկուշաբթի , 16 Նոյեմբերի 2026

Ռուսաստանի սարսափելի գիշերը․ Ուկրաինան անցել է գրոհի

Ռուսաստանի սարսափելի գիշերը․ Ուկրաինան անցել է գրոհի

Mon, 16 Nov 2026 12:00:03 +0400


Ուկրաինական անօդաչուները գրոհել են Կուբանի վրա. տուժել է վեց մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Այս մասին հայտնել է Կրասնոդարի երկրամասի Սևերսկի շրջանի մունիցիպալ կառույցի ղեկավար Ալեքսեյ Չևերևը։
«Այսօր գիշերը Սևերսկի շրջանում ավելի քան հինգ ժամ հետ է մղվել ուկրաինական անօդաչուների հարձակումը։ Սևերսկայա ավանում բնակելի շենքեր են վնասվել։ Նախնական տվյալներով՝ վեց մարդ է տուժել, այդ թվում՝ մեկ երեխա։ Նրանց բուժհաստատություն են տեղափոխել՝ անհրաժեշտ օգնությունը ցուցաբերելու համար», – Max հարթակում հայտնել է Չևերևը։

Ռոստովի մարզի վրա անօդաչուների հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել։ Մարզպետ Յուրի Սլյուսարը հայտնել է, որ քաղաքի չորս արտադրական օբյեկտներում հրդեհներ են բռնկվել։ Միլլերովսկի շրջանի Ռոգալիկ գյուղում անօդաչուների բեկորները երեք մասնավոր տուն և գազատար են վնասել։ Նաև հրդեհ է բռնկվել։ Նախնական տվյալներով` տուժածներ չկան։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինն էլ հայտնել է, որ ԱԹՍ-ներով զանգվածային հարձակում է ձեռնարկվել Մոսկվայի մարզի վրա։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Կապանում «Ապրելու երկիր» կուսակցության 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել Sat, 14 Nov 2026 20:45:11 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով