Չորեքշաբթի , 25 Նոյեմբերի 2026

Մեծ ֆուտբոլի գիշեր․ Չեմպիոնների լիգայում այսօր աստեղային դիմակայություններ են

Մեծ ֆուտբոլի գիշեր․ Չեմպիոնների լիգայում այսօր աստեղային դիմակայություններ են

Tue, 24 Nov 2026 19:47:50 +0400


Այսօր՝ նոյեմբերի 24-ին, կվերսկսվեն ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հանդիպումները։ Եվրոպական ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում կկայանան լիգայի փուլի հինգերորդ տուրի 9 հանդիպումներ, որոնցից մի քանիսը խոստանում են առանձնահատուկ հետաքրքրություն առաջացնել ֆուտբոլասերների շրջանում։

Հայաստանի ժամանակով առաջին երկու հանդիպումները կմեկնարկեն 21։45-ին, իսկ մյուս յոթ հանդիպումները՝ արդեն նոյեմբերի 25-ի գիշերը՝ 00։00-ին։

Օրվա հանդիպումների ամբողջական ժամանակացույցը՝

21։45

* Բուդյո-Գլիմտ – ԼԱՍԿ
* Գալաթասարայ – Ասթոն Վիլա

00։00

* Արսենալ – Բորուսիա Դորտմունդ
* Մանչեսթեր Սիթի – Նապոլի
* Ռեալ Մադրիդ – ՊՍՎ
* Լայպցիգ – Լանս
* Ֆեյենորդ – Պորտու
* Կոմո – ԱԵԿ
* Սլովան Բրատիսլավա – Ռեալ Բետիս

Հատկանշական է, որ այսօրվա հանդիպումների շարքում առանձնանում են Լոնդոնում կայանալիք «Արսենալ» – «Բորուսիա Դորտմունդ» և Մադրիդում կայանալիք «Ռեալ Մադրիդ» – ՊՍՎ դիմակայությունները։ Ֆուտբոլասերների ուշադրության կենտրոնում կլինի նաև «Մանչեսթեր Սիթի» – «Նապոլի» հանդիպումը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Հանցագործներին թողած՝ դեսպաններ, գործուղումներ

«Հրապարակ». Հանցագործներին թողած՝ դեսպաններ, գործուղումներ Tue, 17 Nov 2026 11:45:01 +0400 Հայաստանում ուժային կառույցները սկսել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով