Մահացել է «սարսափ» ժանրի հայտնի ճապոնացի գրողը

Մահացել է «սարսափ» ժանրի հայտնի ճապոնացի գրողը

Sun, 10 May 2026 12:30:07 +0400


Մահացել է ճապոնացի հայտնի գրող Կոձի Սուձուկին։ Նա հայտնի էր «սարսափ» ժանրի իր «Զանգ» վիպաշարով։ Սուձուկին 69 տարեկան էր։ Այս մասին հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Գրողը մահացել է Տոկիոյի հիվանդանոցներից մեկում՝ ծանր հիվանդությունից, մայիսի 8-ին։ Այլ մանրամասներ չեն հրապարակվում։

Կոձի Սուձուկին ծնվել էր 1957 թվականի մայիսի 13-ին, Համամացու քաղաքում։ Համաշխարհային հռչակ էր ձեռք բերել «Զանգ» վիպաշարի եւ «Մութ ջրեր» վեպի էկրանավորումներից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մահացել է Թրամփի սիրած երգի կատարողը

Մահացել է Թրամփի սիրած երգի կատարողը Wed, 01 Jul 2026 16:00:23 +0400 Մահացել է «Village …