Այս արատավոր երևույթի մասին խոսելը կարևոր է

Այս արատավոր երևույթի մասին խոսելը կարևոր է

Sun, 10 May 2026 12:25:25 +0400


Կներեք որ իրենց քարոզչական նկար եմ տարածում, բայց այս արատավոր երևույթի մասին խոսելը կարևոր է։

Նկարում Նիկոլ Փաշինյանը թխվածքաբլիթ է բաժանում երեխաներին։ Միանգամից հիշեցի ՕԵԿ-ի մուրաբա բաժանելու պատմությունը․ ինչ-որ դպրոցում գազարի, թե չգիտեմ ինչի, մուրաբա էին բաժանում։ Սա այն ժամանակ Նիկոլի սիրած թեմաներից էր։
Գործող հիմնական նորմը, որը կարգավորում է ինչ-որ բան բաժանելը, ՀՀ քրեական օրենսգրքի 221-րդ հոդվածն է։ Այն բավական կոնկրետ սահմանում է, որ ընտրությունների ժամանակ արգելվում է՝
գումար,
սնունդ,
ապրանք,
ծառայություն,
արտոնություն
տալ կամ խոստանալ «բարեգործության անվան տակ»։
Բայց այստեղ կա մի շատ կարևոր նորացված/հստակեցված հատված․ օրենքում գրված է, որ բացառություն են համարվում միայն այն քարոզչական նյութերը, որոնց արժեքը չի գերազանցում 3000 դրամը։ )))
Այսինքն՝ թղթերով ամեն ինչ նորմալ է, համ էլ երեխաները ընտրելու իրավունք չունեն։ ))
Բայց ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը անընդհատ երեխաների «փնտրում»։ Պատասխանը շատ պարզ է․ երեխաները դեպի ընտանիք մուտք գործելու, ընտանիքին ինֆորմացիա փոխանցելու և նրա վրա ազդելու ամենաարդյունավետ «գործիքներից» են։
Պատահական չէ, որ ընտրական գործընթացներում ներգրավվում են դպրոցները, իսկ ուսուցիչները հաճախ կուսակցականացվում են։
Կա նաև մեկ այլ հարթություն․ երեխաները զգայուն են սիմվոլների նկատմամբ, նրանք հեշտությամբ ընդօրինակում են նոր «հավես բաները» և կայծակնային արագությամբ տարածում դրանք։ Օրինակ՝ վերջերս «six-seven» կոչված ախմախությունը կայծակնային արագությամբ տարածվեց ամբողջ աշխարհում։
Փորձում են հասնել մի իրավիճակի, որ երեխաները իրենց խաղերի մեջ ներառեն քարտեզի բրոշը կամ տձև ու անճաշակ սրտիկը։
Ինչքան էլ սա ինձ համար նորություն չէ, միևնույնն է, անտանելի տհաճ և մերժելի է։
Համբերություն բոլորիս

Անդրանիկ Զատիկյանի ֆեյսբուքյան էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել

Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցություններում դադար է վերցվել Sat, 09 May 2026 16:31:06 +0400 Ուկրաինայի հարցով …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով