Մահացու հրադադար․ Գազայի հատվածում ավելի քան 900 մարդ է զոհվել
Mon, 25 May 2026 21:00:45 +0400

Գազայի հատվածում ավելի քան 900 մարդ է զոհվել 2025 թվականի հոկտեմբերին հրադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո։
Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը։
«Հրադադարի մասին հայտարարելուց հետո զոհվել է 904 մարդ, տուժել` 2713-ը», – ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:
Հայտարարության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի տարածքում 6 մարդ է մահացել, 8–ը` վիրավորվել։
ՀԱՄԱՍ շարժման և Իսրայելի միջև հակամարտության ընթացքում՝ սկսած 2023 թվականի հոկտեմբերի 7-ից, զոհվել է ավելի քան 70 հազար պաղեստինցի, ավելի քան 170 հազարը` վիրավորվել։ Իսրայելական կողմի տվյալներով՝ հրեական պետության առնվազն 1,2 հազար քաղաքացի պատերազմի զոհ է դարձել։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր