Վիճակախաղով շահել է 120 միլիոն եվրո
Thu, 28 May 2026 18:30:37 +0400

Չեխիայի բնակիչը վիճակախաղով շահել է 120 միլիոն եվրո։ Դա Չեխիայի պատմության մեջ վիճակախաղով ամենամեծ շահումն է։ Այս մասին հայտնում է Idnes կայքը։ Համաձայն հաղորդման շոհումը եղել է Eurojackpot վիճակախաղով։ Նախորդ ռեկորդային ծավալի շահումը եղել էր 2015 թվականին՝ 100 միլիոն եվրո։ Չեխական օրենքների համաձայն, վիճակախաղի կազմակերպիչը պարտավոր է շահելու պահից 60 օրվա ընթացքում շահողի բանկային հաշվին փոխանցել շահաշ գումարը, որի 15 տոկոսը որպես հարկ գնալու է պետական գանձարան։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր