Մեսսին ևս դարձավ միլիարդատեր

Մեսսին ևս դարձավ միլիարդատեր

Sat, 23 May 2026 01:00:53 +0400


Bloomberg-ի տվյալներով՝ արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսիի կարողությունը հասել է 1 միլիարդ դոլարի։

Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվողը 2007 թվականից ի վեր միայն աշխատավարձերի և բոնուսների տեսքով վաստակել է ավելի քան 700 միլիոն դոլար։ Նա իր միլիարդատիրոջ կարգավիճակին հասել է առևտրային գործարքների, հեռուստատեսային եկամուտների և ներդրումների շնորհիվ։

Մեսսին դարձել է երկրորդ միլիարդատեր ֆուտբոլիստը Քրիշտիանու Ռոնալդուից հետո։

Ակումբային մակարդակում Մեսսին խաղում է «Ինտեր Մայամի»-ում, որտեղ խաղում է 2023 թվականից։ Նրա հիմնական աշխատավարձը տարեկան 25 միլիոն դոլար է, իսկ տարեկան երաշխավորված ընդհանուր աշխատավարձը կազմում է մոտ 28.3 միլիոն դոլար։

Պայմանագիրը ներառում է նաև ակումբի սեփականության բաժնեմաս և Apple-ի և Adidas-ի հետ գործընկերություններից ստացված շահույթի բաշխում։ Մեսսիի տարեկան եկամուտը գնահատվում է մոտ 130 միլիոն դոլար։

Միևնույն ժամանակ, Forbes ամսագիրը «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիր Քրիշտիանու Ռոնալդուին, որը խաղում է Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր»-ում, անվանել է ամենաբարձր վարձատրվող մարզիկը։ Ամսագրի տվյալներով՝ նա վերջին մեկ տարվա ընթացքում վաստակել է 300 միլիոն դոլար։

Երկրորդ տեղը զբաղեցրել է մեքսիկացի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Կանելո Ալվարեսը՝ տարեկան 170 միլիոն դոլարով։

Երրորդ տեղը զբաղեցրե; է «Ոսկե գնդակի» ութակի դափնեկիր Լիոնել Մեսսին՝ 140 միլիոն դոլարով, որը խաղում է «Ինտեր Մայամիում»։ Նրան անմիջապես հաջորդում է բասկետբոլի ազգային ասոցիացիայի քառակի չեմպիոն Լեբրոն Ջեյմսը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Աշխարհահռչակ երգչուհուն կվերադարձվի 55 միլիոն դոլար

Աշխարհահռչակ երգչուհուն կվերադարձվի 55 միլիոն դոլար Wed, 20 May 2026 00:00:11 +0400 Իսպանիայում դատարանը որոշում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով