Լիոնել Մեսիի 21 մետրանոց արձանը կապամոնտաժեն
Thu, 28 May 2026 19:30:14 +0400

Հնդկաստանում մտադիր են ապամոնտաժել «Ինտեր Մայամիի» եւ Արգենտինայի հավաքականի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Լիոնել Մեսիի 21 մետրանոց արձանը։ Պատճառը՝ արձանի կոնստրուկցիաների անհուսալիությունն է։ Մասնագետները հայտարարել են, որ արձանն անվտանգ չէ եւ քամուց ճոճվում է։
Տեսչական ստուգումներից հետո, արձանն ամրացվել է ամուր պարաններով, շուրջբոլորն էլ արգելափակոցներ են տեղադրվել, որպեսզի արձանի մոտակայքում մարդկանց եւ տրանսպորտի ելումուտը սահմանափակեն։ Իշխանությունները դիտարկում են արձանի տեղափոխման եւ այլ վայրում տեղադրման տարբերակները։ Արձանը, հիշեցնենք, որ բացվել էր 25 թվականի դեկտեմբերին։ Մեսին մասնակցել էր բացման արարողությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր