Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Ցուցադրված զենքերի մի մասը պարզվեց բնավ զենքեր չեն

Ցուցադրված զենքերի մի մասը պարզվեց բնավ զենքեր չեն

Thu, 28 May 2026 19:15:33 +0400


Երևանի Հանրապետության հրապարակում այսօր տեղի ունեցավ տոնական Զորահանդեսը, որը նվիրված էր Առաջին Հանրապետության 108–ամյակին։ Զորահանդեսի շրջանակում հնչեց թնդանոթի 3 կրակոց, ինչպես նաև տեղի ունեցավ ՀՀ ԶՈՒ ավիացիայի թռիչք։

Տպավորություն է, թե Նիկոլ Փաշինյանն այս զորահանդեսին քաղաքական նպատակներով տևական ժամանակ պլանավորել էր, որպեսզի ընտրություններից ուղիղ տասն օր առաջ օգտագործի այն իր սեփական քաղաքական փիարի համար։

Զորահանդեսի միջոցառմանը Հանրապետության հրապարակ էր գնացել նաև նախկին դեսպան, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ Նա, մեզ հետ զրույցում, խոսելով զորահանդեսի մասին իր տպավորություններով կսիվեց․ «Այն զենքերը, որոնք ցուցադրվեցին, դրանց պարամետրերին և որակին դեռ հետագայում շատ կանդրադառնանք, այդ մասին պետք է հատկապես խոսեն ռազմական փորձագետները։ Այնտեղ ցուցադրված զենքերի մի մասը, պարզվեց, բնավ զենքեր չեն։ Օրինակ ֆրանսիական «Bastion» մեքենենարը սովորական ուղևորատար մեքենաներ են՝ զինվորականներին տեղափոխելու համար։ Այն չի կարելի ներկայացնել որպես զինատեսակ։ Կամ այն ռոբոտ շները, որոնք ցուցադրել էին, նման էին խաղալիքի, ես դժվարանում եմ պատկերացնել, թե դրանք ինչ մարտական խնդիրներ կարող են լուծել։ Ինչով են դրանք օգտակար և ինչու են ստեղծվել, կամ, ասենք, հրանոթներ են գնել, ինձ մոտ հարց է առաջանում՝ արդյո՞ք կարողացել են նաև արկեր գնել, թե ոչ, որովհետև ես տեղեկություններ ունեմ, որ հնդկական հրետանային միջոցները՝ արկերը Հնդկաստանը չի կարողանում վաճառել, քանի որ նման իրավունք չունեն։ Սա այն նույն ՍՈՒ-երի պատմությունն է հիշեցնում, որոնք գործնականում կիրառել հնարավոր չեղավ։ Որքան էլ, որ զարմանալի թվա, զորահանդեսին ցուցադրվեցին նաև այն ՍՈՒ-երը, որոնք 44-օրյա պատերազմից առաջ էին գնել, սակայն դրանք պիտանի չեղան մարտական խնդիրներ լուծելուն։ Խաղալիքների անիմաստ ցուցադրություն էր։ Հետաքրքիրն այն էր, որ զինվորական ծառայոթյան ժամանակ հանցագործություն կատարած անձը բանակում չծառայածին զեկուցեց զորահանդեսի մասին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՌԴ էներգետիկայի նախարարը՝ գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին

ՌԴ էներգետիկայի նախարարը՝ գազի գնի վերաբերյալ հայ գործընկերոջն ուղղված նամակի մասին Thu, 28 May 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով