Երկուշաբթի , 15 Հունիսի 2026

Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը

Պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ն ու Իսրայելը

Sat, 28 Mar 2026 14:32:35 +0400


Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․

«Չնայած երեկ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռուբիոն պնդում էր, որ իր երկիրը չի պատրաստվում Իրանի դեմ ցամաքային գործողության, ամերիկյան լրացուցիչ զինվորական մարդուժի տեղափոխումը Մերձավոր Արևելք փաստ է։

Զորմակազմի նման ավելացումն ինքնին խոսում է այն մասին, որ պատերազմը չի ընթանում այն հունով, որը ծրագրել էին ԱՄՆ-ը և Իսրայելը։

Իրանական կողմում առայժմ փորձագիտական մակարդակով քննարկվում են ցամաքային ներխուժման դեպքում անզուգաչափ պատասխանների հնարավորությունները, որոնցից մեկը ենթադրում է Իրանի հարավ-արևմուտքից Իրաքի իրանամետ ուժերի օժանդակությամբ Քուվեյթի ամերիկյան ռազմակայանների ուղղությամբ ցամաքային միջանցքի բացումը և դրանց գրավումը։

Իրանական հնարավոր ցամաքային հարձակման երկրորդ ուղղություն է դիտարկվում Իրաքի քրդական ինքնավարության տարածքում հակաիրանական ուժերի ռազմական ճամբարների գրավումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում

Դասական ընտրական պրոցեսներ չեն ընթանում Wed, 29 Apr 2026 12:07:04 +0400 «Իշխանության` ընտրապայքարի դուրս եկած …