Ի՞նչ է պահանջում Հունգարիայի վարչապետն Ուկրաինայից․ մեծ ինտրիգ

Ի՞նչ է պահանջում Հունգարիայի վարչապետն Ուկրաինայից․ մեծ ինտրիգ

Sat, 30 May 2026 16:00:34 +0400


Հունգարիայի վարչապետ Պետեր Մադյարը հայտարարել է, որ հանրապետության և Ուկրաինայի միջև պաշտոնական շփումները հնարավոր են միայն երկրում հունգարերենի ճանաչումից հետո։

«Մեզ համար ամենակարևորը երաշխիքներ ստանալն է, որ Ուկրաինայում բնակվող մոտ 100,000 հունգարացիները 10-15 տարվա ընթացքում կրկին կկարողանան օգտագործել իրենց մայրենի լեզուն դպրոցներում, մշակութային ոլորտներում և կառավարությունում։ Մենք ունենք 11 կետից բաղկացած առաջարկ, որը նորություն չէ ուկրաինական կողմի համար։ Այն հիմնականում վերաբերում է կրթական, մշակութային և լեզվական իրավունքներին։

Մենք ակնկալում ենք, որ ուկրաինական կողմը կիրականացնի այս կետերը։ Սա հատուկ պահանջ չէ։ Եվրոպայում և այլուր սա մարդու հիմնարար իրավունք է. որտեղ էլ որ մարդը ապրի, նույնիսկ որպես փոքրամասնություն (և շատ վայրերում հունգարացիները, ի դեպ, կազմում են մեծամասնություն), նրանք պետք է կարողանան օգտագործել իրենց մայրենի լեզուն։

Դրանից հետո, կարծում եմ, հնարավոր կլինի Հունգարիայի և Ուկրաինայի արտաքին գործերի նախարարների միջև պաշտոնական հանդիպում»,-հայտարարել է Մադյարը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օրբան եւ «Օրբան»

Օրբան եւ «Օրբան» Tue, 14 Apr 2026 17:45:11 +0400 Հունգարիայում Օրբանը պարտվեց: Ում պարտվեց՝ էական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով