Երկուշաբթի , 1 Հունիսի 2026

Մի հավատացեք հարցումներին. գնացեք ընտրության

Մի հավատացեք հարցումներին. գնացեք ընտրության

Mon, 01 Jun 2026 13:09:27 +0400


Քարոզարշավի շրջանակում Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանում քաղաքացիների հետ հանդիպումից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը անդրադարձել է հրապարակված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին։

Նա նշել է, որ որոշ հրապարակումներ, մասնավորապես միջազգային լրատվամիջոցներով տարածված տվյալները, իր գնահատմամբ, ունեն քարոզչական բնույթ և կարող են նպատակ ունենալ ձևավորելու հասարակական ընկալում, թե ընտրությունների արդյունքը արդեն կանխորոշված է։ Մարուքյանի խոսքով՝ նման մոտեցումները կարող են հասարակության մի հատվածին հուսահատեցնել և նվազեցնել ընտրական մասնակցությունը։

Մարուքյանը կասկածի տակ է դրել նաև ներկայացված սոցիոլոգիական տվյալների վստահելիությունը՝ նշելով, որ դրանք, իր կարծիքով, չեն արտացոլում իրական քաղաքական պատկերը։ Նա ընդգծել է, որ ընտրություններից առաջ հրապարակվող հարցումներին պետք չէ անվերապահորեն հավատալ։

Քաղաքական գործիչը քաղաքացիներին կոչ է արել անպայման մասնակցել ընտրություններին՝ շեշտելով, որ միայն ընտրատեղամասում կատարված ընտրությունը կարող է որոշիչ լինել երկրի քաղաքական ապագայի ձևավորման հարցում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

TRIPP նախագծի իրականացումն ինքնին դեռևս չի երաշխավորում օգուտներ Հայաստանի համար

TRIPP նախագծի իրականացումն ինքնին դեռևս չի երաշխավորում օգուտներ Հայաստանի համար Mon, 01 Jun 2026 12:52:00 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով