Երեքշաբթի , 2 Հունիսի 2026

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում

Կատուներին խնամելու դիմաց տուն են տրամադրում

Tue, 02 Jun 2026 00:30:08 +0400


Հունական Սիրոս կղզում առաջարկում են անվճար տուն՝ կատուների խնամքի դիմաց։ Այս մասին գրում է գերմանական Bild պարբերականը։ Համաձայն հրապարակման, Syroscats կենդանապաշտպանների կազմակերպությունը փնտրում է կամավորների 2027 թվականի համար։ Նրանց առաջարկվում է անվճար կեցություն, անվճար նախաճաշ եւ կոմունալ ծառայությունների վճարում՝ կղզու տարածքում։ Սիրոսը, հիշեցնենք, որ գտնվում է Էգեյան ծովում։ Դրա դիմաց պետք է շաբաթական հինգ օր, հինգ ժամ շարունակ խնամել տեղի կատուներին։

Հայտերը սկսելու են ընդունել աշնանը։ Կազմակերպությունը որոնում է միայնակ մարդկանց, կամ 25 տարեկանից բարձր զույգերի, ովքեր պատրաստ են կղզում անցկացնել ոչ պակաս, քան մեկ ամիս եւ աշխատել ինքնուրույն։ Հատկապես ցանկալի են անձինք, ովքեր ունեն անասնաբուժական հմտություններ եւ գիտելիքներ։ Դրամական տեսքով աշխատավարձ չեն վճարում, սակայն իրենց հերթափոխի ավարտից հետո կամավորները որոշ ժամանակ կարող են որպես տուրիստ ապրել Սիրոսում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց

Պատվիրեք աշխատավարձային քարտ Յունիբանկում անվճար՝ առցանց Mon, 18 May 2026 16:24:09 +0400 Յունիբանկում այսուհետ հնարավոր …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով