Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

Առաջին անգամ «ռոբոտաքսի» կգործարկեն

Առաջին անգամ «ռոբոտաքսի» կգործարկեն

Wed, 03 Jun 2026 04:00:09 +0400


Գերմանիայի Մյունխեն քաղաքում Uber, Nvidia եւ Autobrains ընկերությունները առաջին անգամ կգործարկեն ռոբոտ տաքսի։ Այս մասին հայտնում է Frankfurter Allgemeine-ն։ Մանրամասները չեն ներկայացվել, թե օրինակ երբվանից Մյունխենի փողոցներում կարելի կլինի տեսնել նման տաքսիներ, որոնք գործելու են Uber-ի սկզբունքով։

Կա միայն տեղեկություն, որ ռոբոտաքսիները կսկսեն գործել մինչեւ այս տարվա վերջ։ Սկզբում պետք է ստանալ գերմանական իշխանությունների ոլորտային մարմինների արտոնությունը։ Մեկ ավտոմեքենա, սակայն այժմ երթեւեկում է Մյունխենով՝ փորձնական ռեժիմով։ Անվարորդ տաքսիներ հիմա գործում են Միացյալ Նահանգներում եւ Չինաստանում։ Եվրոպայում առաջին փորձն իրականացվել է խորվաթական Զագրեբում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում

«Հրապարակ»․ ՊՆ-ն փոթորկվել է. Պապիկյանը քավության նոխազներ է զոհաբերում Thu, 20 Aug 2026 08:25:59 +0400 …