Հինգշաբթի , 4 Հունիսի 2026

«Հրապարակ». Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են

«Հրապարակ». Փաշինյանի հույսը վարորդականից զրկվածներն են

Thu, 04 Jun 2026 11:15:30 +0400


Նիկոլ Փաշինյանն օրենքով սահմանված կարգով վարորդական իրավունքից զրկված վարորդների խնդրին անօրինական ու միանձնյա լուծում առաջարկեց, որն ավելի շատ ընտրակաշառք է, քան՝ հարցի լուծում: Նա հարբածության պատճառով վարորդական իրավունքից զրկված վարորդներին շաբաթներ առաջ տեղեկացրեց, որ նրանց վարորդական իրավունքը կվերականգնվի առանց քննության, բայց ոչ թե 13 բալով, այլ՝ 6-ով։ «Եթե այդ մեկ տարվա ընթացքում չի զրկվում իրավունքից, վերադառնում է 13 բալի։ Եթե սրանից հետո կրկին բալերը զրոյանում են, ապա այլեւս առանց քննության հնարավոր չի լինելու իրավունքը վերականգնել»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Մինչդեռ ուղիղ մեկ տարի առաջ՝ Կառավարության նիստի ընթացքում Փաշինյանը վրդովված պնդում էր, որ վարորդների 95 տոկոսը նորմալ մեքենա վարել չգիտի, ու պետք է ատեստավորել նրանց: «Խմում` գնում ա պատին տալիս ա, 7-8 հոգի զոհվում ա, դուրս է գալիս, ասում ա՝ «արա, էսի երկիր չի ընդհանրապես»։ Լավ, սենց չի ըլնի, ժողովուրդ ջան։ Որովհետեւ եթե մեր պատասխանատվությունն ա, ուրեմն պտի փակենք, ասենք՝ «չեք քշում»,- հայտարարում էր նա: Իսկ ընտրություններին ընդառաջ, քարոզարշավի 9-րդ օրը պարզվեց` այնքան էլ վատ բան չէ խմած վարելն ու մեքենան ջարդելը, կարելի է ընդամենը 50 հազար դրամի տուգանք վճարել եւ վարորդական իրավունքը հետ ստանալ` առանց նոր քննություն հանձնելու։ «Նրանք, ում մի տարին արդեն լրացել ա, մենք առաջարկում ենք առանց քննության, որոշակի, պարզապես առանց քննության չէ … սպասեք, սպասեք…», եւ խաղի նոր կանոններ է առաջարկում․ 13-ի փոխարեն սկզբնականում՝ 6 բալ, իսկ եթե սրանք էլ մեկ տարում զրոյանան, ապա այդ դեպքում նոր քննություն հանձնել։

Մենք Ներքին գործերի նախարարությունից տեղեկացանք, որ միայն 2025 թվականին վարորդական իրավունքից զրկվել է ավելի քան 5 հազար 400 քաղաքացի: Հիշեցնենք, որ այս տարեսկզբին էլ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտնել էր, որ անձանց վարորդական իրավունքից զրկելու գերակշիռ պատճառը եղել է ալկոհոլ օգտագործած վարելը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են

«Հրապարակ»․ Մտածել են՝ գլուխները կպրծացնեն, բայց սխալվել են Thu, 04 Jun 2026 08:45:15 +0400 Իշխանական …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով