«Եթե դա անեք, անխուսափելի է իշխանափոխությունը»
Fri, 05 Jun 2026 12:17:49 +0400

Փաստաբան Արսեն Բաբայանը հայտարարել է, որ ներկայիս քաղաքական իրավիճակում իշխանափոխության հասնելու միակ ճանապարհը քաղաքացիների լայն մասնակցությունն է ընտրություններին։ Նրա համոզմամբ՝ ընտրական գործընթացում ակտիվ ներգրավվածությունը կարող է վճռորոշ դեր ունենալ քաղաքական փոփոխությունների հարցում։
Բաբայանը քաղաքացիներին հորդորել է անպայման մասնակցել քվեարկությանը և իրենց ձայնը տալ նախընտրած թեկնածուին։ Նրա խոսքով՝ այդ դեպքում իշխանափոխությունն անխուսափելի կդառնա։
Փաստաբանը նաև ընդգծել է, որ ընտրություններին չմասնակցելը փաստացի նպաստում է գործող իշխանության պահպանմանը։ Նա նշել է, որ քվեարկությանը չմասնակցելու որոշումը ևս քաղաքական դիրքորոշում է և իր հետևանքներն ունի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր