Շաբաթ , 22 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ

«Հրապարակ». Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ

Fri, 05 Jun 2026 23:25:47 +0400


Իշխանությունը մոբիլիզացրել է վարչական ռեսուրսը և ընտրական գործընթացներին ամբողջությամբ ներգրավել է նաեւ բանակը։ Ոչ միայն պաշտպանության նախարարն է շարքային ՔՊ-ական քարոզիչ դարձել, այլեւ տեղեկություններ ենք ստանում, որ բանակի հրամանատարությունը եւ փորձառու զինվորականներին են պարտադրել ՔՊ-ի համար աշխատել։

Մեզ հասած տեղեկություններով, 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Գագիկ Պողոսյանը անձամբ զինվորներին ահաբեկում -ուղղորդում են, որ հունիսի 7-ին ընտրեն «Քաղաքացիական պայմանագրին»։ Չի բացառվում, որ նույնը կարող է լինել այլ կորպուսներում, ուղղակի մյուս կորպուսներից տեղեկատվություն այս պահին չունենք։

Սա ևս մեկ վկայություն է այն բանի, որ իշխանությունը վստահ չէ իր հաղթանակի մեջ և փորձում է բռնություններով, սպառնալիքներով, անգամ ապաքաղաքական համարվող բանակը իր քարոզչությանը խառնելով, ձայներ ստանալ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ․ հումորիստ

Ես Գագիկ Ծառուկյանին անձամբ չեմ ճանաչում, բայց կույր էլ չեմ․ հումորիստ Wed, 08 Jul 2026 …