Ուրբաթ , 11 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է

«Հրապարակ»․ Հակագազով պատժելը հին ու տարածված մեթոդ է

Sat, 22 Aug 2026 08:20:03 +0400


Երեկվանից հանրությունը ցնցվել է Ճամբարակի զինվորների հետ տեղի ունեցած դաժան դեպքից: Հիշեցնենք, որ, ըստ որոշ հրապարակումների, զինվորներին, որպես պատիժ, հակագազ են հագցրել եւ ստիպել են վազել Ճամբարակ-Վահան ավտոճանապարհին` ժամը 22-ին, սակայն բանակում ժամը 21:00-ից հետո արգելված է զինվորի՝ զորամասի տարածքից դուրս գտնվելը: Արդյունքում` վրաերթ, 6 զինծառայող է տուժել, մեկը մահացել է, երկուսի վիճակը ծանր է, մյուսները բժշկական հաստատությունում են գտնվում:

Չնայած պաշտպանության նախարարությունից եւ Քննչական կոմիտեից զինվորներին հակագազով վազեցնելու մասին լուրերը հերքեցին, սակայն ՊՆ-ի մեր աղբյուրն ասում է, որ բանակում հակագազ հագցնելով զինվորներին վազեցնելը բավականին հին եւ ընդունված պատժամիջոց է, որը կիրառվել է դեռ նախկին իշխանությունների ժամանակներից: Բանակում զինծառայող ունեցած ընտանիքներում դա շատ լավ գիտեն:

Մեր աղբյուրն ասում է, որ նախօրեի դժբախտ դեպքից հետո հրամանատարական կազմին խիստ զգուշացվել է, որ այսուհետ որեւէ զինվորի հակագազով չպատժեն, հակառակ պարագայում հետեւանքներն իրենց համար կարող են անկանխատեսելի լինել:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ

«Հրապարակ». Կորպուսների հրամանատարներն անձամբ են ստիպում զինվորներին ընտրել ՔՊ Fri, 05 Jun 2026 23:25:47 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով