Հայտնաբերվել է «Մատանիների տիրակալի» հեղինակի՝ մինչ այժմ անհայտ գործը
Sat, 06 Jun 2026 19:00:50 +0400

Օքսֆորդի համալսարանի արխիվներում հայտնաբերվել է 13-րդ դարի կրոնական մի տեքստի՝ մինչ այժմ անհատ թարգմանություն, որը կատարվել է բրիտանացի գիտնական եւ գրող Ջոն Թոլքինի կողմից, ով հայտնի է դարձել որպես «Մատանիների տիրակալ» ֆանտաստիկ շարքի հեղինակ։ Այս մասին հայտնում է Telegraph հանդեսը։ Երկն իրենից ներկայացնում է արձակ քարոզ՝ «Հոգու պահապանը» վերնագրով։ Բնագրի լեզուն վաղ միջնադարյան անգլերենն է։ Տարիներ շարունակ այն չի նկատվել Բոդլիանյան գրադարանի ֆոնդերում։
Տեքստը հրապարակվել է առաջին անգամ։ Թոլքինյան թարգմանությունը կազմում է 10 մեքենագիր էջ, որոնց վրա Թոլքինը իր դիտողություններն ու մեկնաբանություններն է արել նաեւ։Մասնագետները կարծում են, որ աշխատանքն արվել է 1955-56 թվականներին։ Այն կհրատարակվի համալսարանի կողմից հունիսի ութին։ Գործը հայտնաբերել է Բասկերի Երկրի համալսարանի դոցենտ, Օքսֆորդի համալսարանի հրավիրյալ գիտաշխատող Անտոնի Կոսիոն։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր