Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Արդեն հաղթած ենք․ Ծառուկյան

Արդեն հաղթած ենք․ Ծառուկյան

Sun, 07 Jun 2026 12:28:59 +0400


Քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ ընդդիմությունը միասնական լինելու դեպքում ունի իրական հնարավորություն հաղթելու իշխանությանը։

Նա վստահություն հայտնեց, որ հաջողությունն արդեն ապահովված է՝ նշելով, որ իրենց հաղթանակը փաստացի ձեռքբերված է։

Ծառուկյանի խոսքով՝ իր հիմնական նպատակը ժողովրդի բարեկեցությունն է։ Նա ընդգծեց, որ իր խոսքերը չեն սահմանափակվում հայտարարություններով, քանի որ տարիների ընթացքում զբաղվել է տնտեսական ծրագրերի իրականացմամբ, աշխատատեղերի ստեղծմամբ և բարեգործական նախաձեռնություններով։

«Անպայման հաղթելու ենք, արդեն հաղթած ենք»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ մակարդակի է հասել Ադրբեջանի դիվանագիտական նախապատրաստությունը

Դուք գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ մակարդակի է հասել Ադրբեջանի դիվանագիտական նախապատրաստությունը Tue, 29 Sep …